Այվազովսկին ռուսաստանցի ամենաթանկ նկարիչների առաջին տասնյակում է![]() 16 փետրվարի 2017 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի ծոցի տեսարանը» կտավը, որը ստեղծվել է 1856-ին, ներառվել է այն ռուսաստանցի նկարիչների առաջին տասնյակում, որոնց կտավները վերջին 5 տարում վաճառվել են ամենաբարձր գներով` The Art Newspaper-ի վարկածով: Պարբերականը ներկայացրել է ռուսաստանցի նկարիչների կտավների ցանկը, որոնք ամենամեծ գումարով են վաճառվել 2012-2016թթ.: Այվազովսկու կտավը 2012-ի ապրիլի 24-ին վաճառվել է Sothebys-ում 5.2 մլն դոլարով, հայտնում է «Sputnik-Արմենիան»: Ամենաթանկն է ճանչվել Վասիլի Կանդինսկու «Չճկվողն ու ծալվածը» կտավը, որը վաճառվել է աճուրդում 23 մլն դոլարով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ռուսաստանի ականավոր դեմքերը» շարքում ՌԴ ԿԲ-ն մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հուշադրամ կթողարկի: Հուշադրամը շրջանառության մեջ կդրվի 2017-ի երկրորդ կիսամյակում մինչև 3000 քանակով և 2 ռուբլի արժողությամբ: Մեծ ծովանկարիչը ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով: 2017-ի մայիսին Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես կբացվի Երևանում: Այդ մասին հայտարարել է Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |