Զեկույց. Հայաստանն ունի 4 «Իսկանդեր»![]() 20 փետրվարի 2017 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2016 թվականին Ռուսաստանի Դաշնությունից 4 «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիր է ներկրել: Այս մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցում: Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ: Այս առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել էր, թե «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումը Հայաստանում պարտադրված քայլ է` ուղղված կայունության պահպանմանը տարածաշրջանում: «Կարծում եմ, դա հարկադրված քայլ էր, ուղղված ռազմական իրավիճակի հավասարակշռմանը տարածաշրջանում: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Ադրբեջանը մշտապես նորագույն զենք է ձեռք բերել: Մենք չունենք Ադրբեջանի պես հնարավորություններ, նկատի ունեմ ֆինանսական, սակայն մենք մշտապես ձգտում ենք հավասարակշռել իրավիճակը` հակազդեցություն գտնելով: Կարծում եմ, որ այս դեպքում «Իսկանդերը» հենց այդպիսի «հակաթույն է»,-ասել է Սարգսյանը: Կարդացեք նաև՝ 2012-16-ն Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան ՀՀ-ն ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |