Հունաստանի ԱԳՆ. Անկարան պետք է զերծ մնա նոր սադրանքներից![]() 22 փետրվարի 2017 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը հայտարարել է, որ Թուրքիայի վերջին սադրանքներն Էգեյան ծովում միջազգային իրավունքի լուրջ խախտում են և զգուշացրել է Անկարային «կոշտ պատասխանի» մասին: Թուրքիան «ընդհուպ մոտեցավ կարմիր գծին» հունա-թուրքական հարաբերություններում, երբ փետրվարի 17-ին թուրքական նավը մոտեցավ հունական Ֆարմակոնիսի կղզուն և կրակ բացեց: Այդ մասին Կոտզիասը հայտարարել է Skai հեռուստաալիքին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Թուրքիայում ոմանք կարծում են, որ Հունաստանը կարող է դառնալ Սիրիայի ու Իրաքի պես: Այն, ինչ տեղի է ունեցել Ֆարմակոնիսիում, խաղ չէ: Դա միջազգային իրավունքի լուրջ խախտում է, ես կարծում եմ, որ նրանք պետք է իմանան, որ մենք միշտ չենք լինի համբերատար ու մեր պատասխանը շատ ավելի կոշտ կլինի»,-ասել է Կոտզիասը: Ըստ նրա, Հունաստանը տեղեկացրել է խախտումների մասին բոլոր միջազգային կազմակերպություններին և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը Թուրքիայի կողմից Հունաստանի տարածքային ջրերը խախտելու մասին: «Ուզում եմ շեշտել, որ դրանք միակ գործիքները չեն: Մենք ոչ ավերված Սիրիան ենք, ոչ էլ Իրաքը: Թուրքիան սխալվում է՝ կարծելով, որ քանի որ ճգնաժամ է, Հունաստանը չի կարող պաշտպանել իր անվտանգությունը»: Հունաստանի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ զորավարժությունների ժամանակ Թուրքիայի ՌԾՈւ մոտորանավակը փետրվարի 17-ի առավոտյան մտել է Հունաստանի տարածքային ջրերը Ֆարմակոնիսի կղզու մոտ և կրակ է բացել փոքր տրամաչափի հրանոթներից արևելյան ուղղությամբ: Հունաստանի մերձափնյա պահպանության ուժերի զգուշացումից հետո, թուրքական նավը հեռացել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |