ԱՄՆ նախագահության թեկնածուն առաջարկել է Իսրայելին անդամակցել ՆԱՏՕ-ին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահության թեկնածու Ռուդոլֆ Ջուլիանին առաջարկել է ընդլայնել ՆԱՏՕ-ն, Իսրայելն ընդգրկելով դաշինքի շարքերում: Այդ հայտարարություններն արվել են The New York Times թերթին տված հարցազրույցում Նյու Յորքի նախկին քաղաքապետի Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդես է եկել ելույթով, ինչպես նաեւ հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի եւ նախկին վարչապետ Թոնի Բլերի հետ: Ջուլիանին նշել է, թե չնայած նրան, որ ՆԱՏՕ-ին Իսրայելի անդամակցման մասին առաջարկությունը բավականին հակասական է, նա համոզված է, որ նման որոշումը բնական կլիներ, քանի որ «իսրայելցիները պատրաստ են օգնել մեզ ահաբեկչության դեմ պայքարում»: Բացի այդ, Ջուլիանին առաջարկել է քննարկել դաշինքին Ճապոնիայի, Ավստրալիայի եւ Հնդկաստանի անդամակցության հարցը, քանի որ դրանք երկրներ են, որ համապատասխանում են «լավ իշխանության», «ռազմական պատրաստվածության» եւ «գլոբալ պատասխանատվության» չափանիշներին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---