Փետրվարի 23-ին ՌԴ 27 քաղաքացի է ժամանել Հայաստան ներքին անձնագրերով

Փետրվարի 23-ին  ՌԴ 27 քաղաքացի է ժամանել Հայաստան ներքին անձնագրերով

PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետություն են ժամանել ներքին անձնագրերով Ռուսաստանի Դաշնության առաջին քաղաքացիները։

Որոշման ընդունման օրը «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով 20 ՌԴ քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի, տեղեկացնում է ՀՀ քաղավիացիայի վարչության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՌԴ քաղաքացիների՝ ներքին անձնագրերով մուտքը ևս կնպաստի ուղևորահոսքի ավելացմանը, զբոսաշրջության զարգացմանը և տնտեսության աճին։

Փետրվարի 22-ին հայտարարվել է, որ ՌԴ քաղաքացիները փետրվարի 23-ից կարող են այցելել Հայաստան ներքին անձնագրերով: ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով ՀՀ կարող են ժամանել միայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---