Վարչապետ. Համաձայնության ենք եկել Վրաստանի հետ Լարսի ճանապարհին այլընտրանքի հարցում![]() 24 փետրվարի 2017 - 13:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պայմանավորվել է վրաց պաշտոնակցի հետ Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքի հարցում: Այդ մասին վարչապետն ասել է լրագրողների հետ զրույցում: «Եթե ձեզ հետաքրքրում է, թե լինելու է արդյոք այլընտրանք Լարսին, ապա կարող եմ հավաստիացնել, որ այո, լինելու է: Մնացածի մասին հետո, դեռ փակագծերը չեմ բացում: Մենք համաձայնության ենք եկել ինչպես Լարսի, այնպես էլ էներգետիկ միջանցքի հարցում»,-ասել է Կարապետյանը, հայտնում է «Sputnik-Արմենիան»: Վարչապետն իր այցը Վրաստան արդյունավետ է համարել, ջերմ ու կառուցողական՝ նշելով, որ ամբողջությամբ կատարել է այն ծրագիրը, որով մեկնել է Վրաստան: Կողմերը համաձայնության են եկել, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է դիտարկել նաև տարածաշրջանային տեսակետից՝ օգտագործելով երկու երկրների հնարավորությունները: «Պետք է պահպանել և սերունդներին փոխանցել այն ժառանգությունը, որն ունենք: Այսօր մենք վստահ չենք, որ նոր սերունդը կկարողանա պահպանել եղածը, ուստի պետք է ամեն կերպ նպաստենք դրան»,-ասել է Կարապետյանը: Բանակցությունների շրջանակում քննարկվել է նաև վրաստանաբնակ հայերի վիճակը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 20-30 տարի անց, ըստ Կարապետյանի, դա կլինի այնպիսի երկիր, որով բոլորս կհպարտանանք: Վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Սբ Գևորգ և Սբ Էջմիածին եկեղեցիներ: Հայկական պատվիրակությանը դիմավորել է ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը: Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը փետրվարի 23-ին ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |