Արարատյան դաշտում մառախուղ է![]() 25 փետրվարի 2017 - 08:58 AMT PanARMENIAN.Net - Արարատյան դաշտավայրում մառախուղ է: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով ՀՀ տարածքի ճանապարհների դրությունը փետրվարի 25-ի ժամը 08:30-ի դրությամբ: Նշվում է, որ բացի այդ, կան նաև փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը, Բերդ-Ճամբարակ հատվածը և Մադինա-Վերին Գետաշեն միջհամայնքային ավտոճանապարհը: Միևնույն ժամանակ դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Հանրապետության տարածքում փետրվարի 25-ից մարտի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-26-ը՝ հատկապես ցերեկները, կբարձրանա 4-5 աստիճանով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Արցախի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |