ԻՊ-ն ստանձնել է Էլ Բաբում 60 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը![]() 25 փետրվարի 2017 - 11:30 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետությունը» ստանձնել է սիրիական Էլ Բաբում ահաբեկչության պատասխանատվությունը: Վերջին տվյալներով, մահապարտ ահաբեկչի գործողություններին զոհ է գնացել 60 մարդ: Փետրվարի 24-ին հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ Բաբ քաղաքի արվարձանում՝ Սիրիայի ազատ բանակի անցակետի մոտ: Պայթել է ականապատ ավտոմեքենան: Զոհերից բացի նաև բազմաթիվ վիրավորներ կան, նրանց թիվը տասնյակների է հասնում: ԻՊ մահապարտ ահաբեկիչն ավտոմեքենայով մխրճվել է կուտակված թուրք զինվորականների ամբոխի մեջ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ եղել է նաև երկրորդ պայթյունը, որին զոհ է գնացել 8 զինծառայող, որից երկուսը թուրքական ԶՈւ-ից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փետրվարի 23-ին Սիրիայի ազատ բանակի մարտիկներն ու թուրք զինվորականները ամբողջական հսկողություն են հաստատել Էլ Բաբում՝դուրս մղելով ԻՊ գրոհայիններին: Ինչպես հայտնել է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը, դա իրականացվել է «Եփրատի վահան» գործողության շրջանակում: Հայտարարվեց, որ Սիրիայի ազատ բանակի մարտիկներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում քաղաքում: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |