Հայ երիտասարդները Հունաստանում տապալել են Ադրբեջանի դեսպանի գրքի շնորհանդեսը:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են Դաշնակցության Հունաստանի երիտասարդական միության անդամները տապալել Հունաստանում Ադրբեջանի դեսպանի գրքի շնորհանդեսը: Ռահման Մուսթաֆայևը գիրքը ներկայացնելիս խոսել էր Հայաստանի եւ Արցախի մասին՝ խեղաթյուրելով իրականությունը: Հայ դատի հանձնախմբից մեկը պատասխանել էր նրա դիտարկումներին և ապացուցել, որ դրանք սխալ են, հայտնում է yerkirmedia.am-ը:
Տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում է տեղադրել Անուշ Հակոբյանը: