Նովրուզին Հայաստանում պարսկերենով տեղեկատվական կետեր ու բիլբորդներ կհայտնվեն

Նովրուզին Հայաստանում պարսկերենով  տեղեկատվական կետեր ու բիլբորդներ կհայտնվեն

PanARMENIAN.Net - Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար պարսկերեն լեզվով տեղեկատվական կետեր (տեղեկատուներ) կհայտնեն:

Համապատասխան հարցը քննարկվել է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեում տրանսպորտի և կապի, ԱԳ, Մշակույթի նախարարությունների, ՊԵԿ, «Տուր Ինֆո» ամսագրի և Հայաստանի վերաբերյալ պարսկերեն լեզվով տպագրվող ամսագրի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Մասնավորապես, քննարկվել է մարտ ամսին տպագրվելիք պարսկերեն լեզվով ամսագրի բովադակությունը և Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար ամսագրերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում:

Քննարկվել են նաև Նովրուզի օրերին Ճանապարհների անվտանգության ապահովմանն տեղեկատվական բաներների (billboard) տպագրման և տեղադրման, ինչպես նաև թեժ գծի ապահովմանն ուղղված հարցեր:

Իրանական Նոր տարին (Նովրուզը) նշվելու է մարտի 21-23-ը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---