Աշոտյան. Ընտրություններից հետո ՀՀԿ վարչապետի թեկնածուն կլինի Կարեն Կարապետյանը![]() 27 փետրվարի 2017 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը կլինի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Մենք շատ պարզ ասում ենք՝ Կարեն Կարապետյանը կշարունակի ներկայացնել Հանրապետական կուսակցությունը կառավարության մեջ՝ որպես վարչապետի թեկնածու՝ մեր հաղթանակից հետո։ Կարեն Կարապետյանը և նոր կառավարությունն առ այսօր, ի հեճուկս բոլոր հոռետեսների, շարունակում են դինամիկ կերպով զարգացման ծրագրեր ներկայացնել, շարունակում են ունենալ հասարակության վստահությունը։ Վարչապետը չունի իմ հաճոյախոսությունների կարիքը», - ասել է Արմեն Աշոտյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա հավելել է, թե ընտրությունները ՀՀԿ-ի համար կարևոր են ոչ միայն իրենց արդյունքով: «Մեզ համար հաղթելուց առաջ կարևոր է ընտրությունների որակը», - նշել է Աշոտյանը՝ հավելելով, թե իրենք ուզում են հաղթել որակյալ, օրինական, ազատ, արդար ընտրություններում։ Աշոտյանն ասել է նաև, որ Հանրապետական կուսակցությունը հավանաբար այն բացառիկ կուսակցություններից է, որ շեշտը դնում է անվտանգության խնդրի վրա։Աշոտյանը նշել է, որ անվտանգային գործոնը տարածաշրջանի համար կարևորագույն խնդիրներից է, և առավել ուշադրություն հենց այս ոլորտն է պահանջում. «Կուսակցության քաղաքական թիվ մեկ խնդիրն է ներկայացնել երկրի զարգացման մոդել, տալ ընտրողներին հեռանկարներ, երկրի արտաքին և ներքին կյանքի մասին պատկերացում, առաջարկելու ենք ոլորտային գերակայություններ և իրավիճակի մաքսիմալ վերլուծություն»: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն:ԿԸՀ իրենց փաստաթղթերն էին ներկայացրել Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները: Իսկ դաշինքները, որոնք նույնպես ներկայացրել են առաջադրման փաստաթղթեր, հետևյալն են՝ «Ծառուկյան», «Ելք», ՀԱԿ-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |