Գերմանիայի իշխանությունները կսկսեն վճարել տուն վերադարձող փախստականներին

Գերմանիայի իշխանությունները կսկսեն վճարել տուն վերադարձող փախստականներին

PanARMENIAN.Net - Գերմանիայի իշխանություններն առաջիկայում կսկսեն փախստականների ֆինանսական աջակցության ծրագիրը, որոնք պետք է տուն վերադառնան ԳԴՀ ապաստան ստանալու հայցի մերժման դեպքում:

2016-ի նոյեմբերին Բունդեսթագը հաստատեց ծրագիրը, որը նախատեսված է 11 երկրից ԳԴՀ ժամանած փախստականների համար, որտեղ այժմ չկան զինված հակամարտութուններ, հայտնում է ՏԱՍՍ-ը Bild-ի վրա հղումով:

Խոսքը, մասնավորապես, Թունիսի, Մարոկկոյի, Նիգերիայի, Կոսովոյի, Սերբիայի և Ալբանիայի մասին է: Այդ նպատակով Բունդեսթագը 2016-ին որոշեց մոտ 150 մլն եվրո հատկացնել:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ հուսով է, թե այն օտարերկրացիները, որոնք ապաստան ստանալու հեռանկար չունեն, իրենք կլքեն երկիրը՝ չսպասելով հարկադիր արտաքսման:

2016-ին Գերմանիա է ժամանել փախստականի կարգավիճակով 280.000 հայցորդ, որից 25.000-ը արտաքսվել է, 55.000-ը լքել է երկիրը սեփական նախաձեռնությամբ: Ընդհանուր առմամբ, ըստ Գերմանիայի ՆԳՆ-ի, 2015-ին միգրացիոն ճգնաժամի մեկնարկից ի վեր երկիր է ժամանել մոտ 1,2 մլն ներգաղթյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---