ՋՏՊԿ ենթակառույցներում էլէներգիայի նորագույն հաշվիչներ կտեղադրվեն. Մոտ 10 մլն դրամ կխնայվի

ՋՏՊԿ ենթակառույցներում էլէներգիայի նորագույն հաշվիչներ կտեղադրվեն. Մոտ 10 մլն դրամ կխնայվի

PanARMENIAN.Net - Ջրային տնտեսության պետական կոմիտեի համար առաջնային խնդիրներից մեկը էներգախնայողություն է:

Կոմիտեի և Հայաստանի էլեկտրական ցանցերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն առաջին քայլն է այս ուղղությամբ, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը:

ՋՏՊԿ և ՀԷՑ համատեղ նախաձեռնությամբ՝ էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի հաշվարկային նորագույն սարքեր կտեղադրվեն Կոմիտեի ենթակայության տակ գտնվող մոտ 954 կետում: Տեղեկացվում է, որ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ՝ ոչ միայն հնարավոր կլինի արխիվավորել հաշվիչ սարքերից ստացված տվյալները, այլև հետևել դրանց՝ առցանց ռեժիմով:

Ստացված տեղեկությունները թույլ կտան վերահսկել էլեկտրաէներգիայի հոսքերը՝ կամայական ժամանակահատվածի հաշվարկով, կանխատեսել հնարավոր ծախսերն ու վեր հանել համակարգի խոցելի կողմերը:

Այսպիսով, էլեկտրաէներգիայի կորուստները կդառնան ոչ միայն տեսանելի և չափելի, այլև՝ վերահսկելի:

Էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման և ծախսի արդյունավետության բարձրացման արդյունքում հնարավոր կլինի մոտ 10 մլն դրամի խնայողություն անել:

Գործընթացի առաջին փուլում, որն արդեն մեկնարկել է, նախատեսվում է 650 հաշվիչ սարքերի տեղադրում: Չնայած եղանակային պայմաններին՝ 7 սարքավորում արդեն տեղադրվել է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---