ՌԴ-ն ու Իսրայելը Լապշինին տեսակցելու համար Ադրբեջանի պատասխանին են սպասում![]() 28 փետրվարի 2017 - 13:25 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցներն ադրբեջանական կողմի պատասխանին են սպասում ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպման դիմումի կապակցությամբ: Դատավարության ժամկետների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը: «Դեռ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,- ասել է փաստաբանը: Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու: Փաստաբանի խոսքով՝ ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատան աշխատակիցները սպասում են Լապշինի հետ հանդիպման մասին դիմումի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխանին. «Այդ առնչությամբ դիմում եղել է: Սպասում են ադրբեջանական կողմի պատասխանին»: Չերնինը նաև մեկնաբանել է Բաքվում կնոջ հետ Լապշինի հնարավոր հանդիպման մասին հաղորդագրությունները: «Դա դեռ հարցականի տակ է»,- ասել է զրուցակիցը: Ավելի վաղ Բաքվում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Դենիս Ապաշկինը «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է, որ հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից Լապշինի հերթական այցելությունը կկայանա համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, որի մասին ռուսական կողմն արդեն դիմել է Ադրբեջանի իշխանություններին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |