Լևոն Յոլյանը՝ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ

Լևոն Յոլյանը՝ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ

PanARMENIAN.Net - Էներգետիկայի նախկին նախարար Լևոն Յոլյանը ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ է ընտրվել: Ազգային ժողովում կայացած փակ, գաղտնի քվեարկության արդյունքներում Լևոն Յոլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 99 պատգամավոր, 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Ընտրությունը մասնակցել է 101 պատգամավոր:

2013-ին Յոլյանը եղել է Վերահսկիչ պալատի փոխնախագահը, իսկ 2016-ի փետրվարին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Յոլյանն այդ կառույցը ղեկավարել է մինչև 2016-ի սեպտեմբերի 20-ը։

«Ամենյան պատասխանատությամբ և լրջությամբ եմ ընդունում այսօրվա իմ նշանակումը: Լավ հասկանում եմ, որ ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան Վերահսկիչ պալատը, որը պրակտիկ կառուցողական գործունեություն ծավալի, ինչ մեծ դեր կարող է խաղալ երկրի հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման գործում, ունեցվածքի տնօրինման գործում, տնտեսության զարգացման հարցերում:

Միանշանակ վստահեցնում եմ, որ ամեն ինչ կանեմ, որ շատ կարճ ժամանակում կարողանամ այդ հաջողությունները՝ պալատի իմ գործընկերների հետ միասին, Ազգային ժողովի, կառավարության հետ խիստ համագործակցված, այդ նիշն ապահովել»,- հայտարարել է ՎՊ նորանշանակ նախագահը:

Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել փետրվարի սկզբին։ Այժմ նա «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետն է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---