Տնտեսական աճը 2016-ին՝ 0.2%

Տնտեսական աճը  2016-ին՝ 0.2%

PanARMENIAN.Net - 2016 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 5.068 տրիլիոն դրամ՝ 2015-ի նկատմամբ ավելանալով ընդամենը 0.2%-ով:

Ինչպես հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից, 2016-ի առաջին եռամսյակում աճը կազմել է 4.7%, երկրորդ եռամսյակում՝ 2.6%, երրորդ ու չորրորդ առամսյակում գրանցվել է անկում՝ համապատասխանաբար 2.6%-ով և 1%-ով:

2016 թվականի պետական բյուջեի համաձայն տնտեսական աճը պիտի կազմեր 2.2%:

2012 թվականից ի վեր կառավարությունը չի կարողանում ապահովել երկրի հիմնական ֆինանսատնտեսական փաստաթղթում ծրագրավորված տնտեսական աճի տեմպերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---