ՀՀԿ-ական. Հանրության դժգոհության օբյեկտիվ պատճառը շարունակվող մասսայական թալանն է

ՀՀԿ-ական. Հանրության դժգոհության օբյեկտիվ պատճառը շարունակվող մասսայական թալանն է

PanARMENIAN.Net - Հանրությունը դժգոհ է ոչ միայն իշխանությունից, այլ բոլոր քաղաքական ուժերից: Փետրվարի 28-ին Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը։

«Պատճառները հասկանալի են, որովհետև լինում են պատվիրված ընդդիմություններ, որոնք գնում են հանրությանը սուտ խոստումներ են տալիս, գալիս են այստեղ մեկ այլ դաշտում են աշխատում՝ իբրև ընդդիմություն, բայց մեկ այլ բան են անում։ Հանրությունը կամաց-կամաց այս ամենը հասկանում է», - ընդգծել է նա, մեջբերում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ ընտրապայքարին պատրաստվում է հանրությանը ներկայանալ իր անցյալով և արած-աչրածով:

«Ժողովուրդն ինքը կորոշի՝ աջակցի, թե՝ ոչ», - ասել է նա՝ կոչ անելով իրեն ընկալել որպես պետական գործիչ, այլ ոչ կուսակցական։

Վերջինս չի հերքել, որ ՀՀԿ-ից այս պահին հանրության շրջանում կան դժգոհություններ, որը նաև իր ձայների վրա կարող է ազդել։

«Չկա մի երկիր, որ իր իշխանությանը սիրի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվ պատճառը տարիներ շարունակվող մասսայական թալանն է։ Նման մարդկանց ձեռքերը պիտի բռնել։ Պետական ինստիտուտներում այդպիսի մարդիկ պետք է տեղ չունենան։ Ուզում են լավ ապրեն, խելոք են, կա բիզնես դաշտ, խնդրեմ, գնացեք ձեր ուղեղն ու պոտենցիալը դրեք այնտեղ, ոչ թե պետական ռեսուրսներն ու գործիքները ձեր անձնական շահերը սպասարկելու համար օգտագործեք», - ընդգծել է պատգամավորը:

Պատգամավորի խոսքերով, պետական ապարատից պիտի վերացվեն պետության հնարավորությունը հօգուտ սեփական շահերի օգտագործողները: «Ուզում են լա՞վ ապրեն, իբր խելո՞ք են, կա բիզնես-դաշտ: խնդրեմ՝ գնացեք ձեր պոտենցիալը դրեք այնտեղ, ոչ թե պետական ռեսուրսն օգտագործեք ձեր անձնական շահերի համար», - ասել է նա:

Անդրադառնալով նույն ընտրատարածքում միևնույն քաղաքական ուժը ներկայացնող թեկնածուների միջև եղած լարվածությանը՝ Կարեն Կարապետյանն ասել է.

«Դաշտը ազատ է, բոլորը պայքարում են, բայց չեն պայքարում իրար դեմ։ Իմ սկզբունքը հետևյալն է՝ մենք, այդ թվում՝ ես, որևէ մեկի դեմ չեմ աշխատում։ Մենք ընդամենը աշխատելու ենք մեզ կողմ և հանրությանը ներկայացնելու ենք այն, ինչ արել ենք տարիների ընթացքում»։

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն:

Կարդացեք նաև՝«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը չի բացառել ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիան

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---