Ուորլիք. Պետք է իրավիճակը հանդարտեցնել, խաղաղությունն ամեն ինչ կփոխի

Ուորլիք. Պետք է իրավիճակը հանդարտեցնել, խաղաղությունն ամեն ինչ կփոխի

PanARMENIAN.Net - Միջազգային միջնորդներին անհրաժեշտ է օգնել ղարաբաղյան հակամարտության կողմերին հարգել հրադադարը, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը:

«Անհրաժեշտ է հարգել հրադադարը, անհրաժեշտ է իրավիճակը հանդարտեցնել, առաջին հերթին կյանքեր փրկելու համար, սակայն նաեւ բանակցային գործընթացն առաջ տանելու նպատակով: Քանի դեռ հակամարտությունն ակտիվ է, քանի դեռ շարունակվում են պատերազմական գործընթացները, շատ բարդ է առաջընթաց գրանցել կարգավորման ճանապարհին», - ասել է Ուորլիքը, հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»:

Գնահատելով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը՝ Ուորլիքն ընդգծել է, որ միջնորդները ջանքեր չեն խնայում, որպեսզի օգնեն կողմերին հարգել հրադադարը եւ խուսափել զոհերից.

«Ես հույս ունեմ, նախագահները կհամաձայնեն հանդիպել եւ բանակցային գործընթացն առաջ կընթանա: Դեկտեմբերի վերջում, երբ ես հեռացա համանախագահողի պաշտոնից, սեղանի վրա հետաքրքիր առաջարկներ կային, առաջարկներ, որոնք երկու կողմի միջեւ քննարկման հնարավորություններ կստեղծեն»:

«Խաղաղությունն ամեն ինչ կփոխի: Այն ամեն ինչ կփոխի տարածաշրջանում: Հայաստանի համար այն կփոխի ամբողջ հանրության հիմունքները», - հավելել է Ուորլիքը:

Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պաշտպանության բանակի դիրքերի վրա, որը չեզոքացվել է արցախյան ստորաբաժանումների ջանքերով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---