25 սեպտեմբերի 2007 - 18:21 AMT
Սերժ Սարգսյանը կոչ է արել Թուրքիային բարելավել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ
Թուրքական իշխանություններին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները բարելավելու կոչով է հանդես եկել Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Սարգսյանի խոսքերով, Երեւանը ամեն պահի պատրաստ է առանց նախապայմանների բարելավել դիվանագիտական հարաբերություննեը Անկարայի հետ:

«Սակայն նախապայմաններ է ներկայացնում թուրքական կողմը, բայց հիմա նրանց համար ավելի ու ավելի բարդ է դա անել, քանի որ Թուրքիան ձգտում է ԵՄ եւ նրան երկար բանակցային գործընթաց է սպասվում: Եվրոպական համագործակցության սկզբունքները թույլ չեն տալիս երկրներից որեւէ մեկին օգտագործել արտաքին քաղաքականություն վարելու անընդունելի միջոցներից մեկը, այնպես որ այս պահին գնդակը թուրքական կողմում է: Իսկ մենք պատրաստ ենք համագործակցել առանց նախապայմանների»,- ընդգծել է նա, հաղորդում է Regnum-ը: