ՊԲ-ն հերքում է. Ադրբեջանական կողմը երևակայական «հակահարվածային գործողություններ» է իրականացնում![]() 2 մարտի 2017 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը շարունակում է իր երևակայության դաշտում իրականացնել «հակահարվածային թեժ գործողություններ»: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: «Մինչ հերքում էի «շտաբի ոչնչացման» մասին ապատեղեկատվությունը, ադրբեջանական ագիտպրոպը տարածել է հերթական հորինվածքը, այս անգամ արդեն չեղած դիվերսիոն գործողության մասին: Այնպես որ Ադրբեջանական կողմը շարունակում է իր երևակայության դաշտում իրականացնել «հակահարվածային թեժ գործողություններ»: Բացառված չէ, որ որոշ ժամանակ հետո տեղեկանանք հակառակորդի ճամբարում տեղի ունեցած «մահվան ելքով»դեպքի մասին: Պետք չէ զարմանալ, սովորություն է»,- գրել է Հասրաթյանը: ՊԲ տարածա հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 2-ին տարածած տեղեկատվություններն առ այն, թե իբր Մարտունու ուղղությամբ հայկական շտաբ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի հատվածում կանխվել է արցախյան կողմի դիվերսիոն-ներփաթանցման փորձը, հորինվածքներ են և իրականությանը չեն համապատասխանում: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ արցախյան կողմը երբեք նախահարձակի դերում հանդես չի գալիս և պատրաստ է հակառակորդի ցանկացած սադրանքի հասցնել ջախջախիչ հարված: Ավելի վաղ Հասրաթյանը հերքել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, թե մարտի 1-ին իբր «ոչնչացվել է հայկական ԶՈւ հենակետային դիրքերի շտաբը, հայկական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ»: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |