Յուրի Լուժկով. Հատուկ ուշադրություն է պետք դարձնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման վրա26 սեպտեմբերի 2007 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովն ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի Հանրապետության եւ դրա մայրաքաղաք Երեւանի հետ հարաբերությունների զարգացումից, սակայն ներուժը տեսնում է առեւտրային հարաբերությունների զարգացման մեջ: Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած հայկական պատվիրակության հետ հանդիպմանը: Հայ պատվիրակության կազմում են պաշտպանության, առեւտրի եւ էկոնոմիկայի զարգացամն, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի նախարարները: «Մենք գոհ ենք մեր հարաբերություններից մշակութային եւ կրթական կապերի ոլորտում: Մենք այդքան գոհ չենք մեր առեւտրային հարաբերություններից: Եւ դա բացթողում է»,- ընդգծել է Լուժկովը: Հարաբերությունների այդ կետին պետք է հատուկ ուշադրություն դարձնել:Լուժկովը նաեւ նշել է, որ Մոսկվայում նորաբաց «Երեւան-Պլազա» համալիրում «քիչ են հայկական ապրանքները»: Քաղաքապետը եւս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրել է, որ դա անհրաժեշտ է ուղղել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը |