Սիրիական Մանբիջի խորհուրդը քաղաքը հանձնել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի պաշտպանությանը![]() 6 մարտի 2017 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Մանբիջի Ռազմական խորհուրդը հայտարարել է քաղաքն ԱՄՆ գլխավորած կոալիցիայի պաշտպանությանը հանձնելու մասին: «Մենք՝ Մանբիջի Ռազմական խորհրդի անդամներս, հաստատում ենք, որ քաղաքն ու նրա արվարձանները գտնվում են Մանբիջի Ռազմական խորհրդի և միջազգային կոալիցիայի պաշտպանության տակ»,-ասվում է քաղաքային իշխանությունների հայտարարության մեջ, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Տեղեկությունը հաստատել են նաև կոալիցիայի կենտրոնակայանում: Ինչպես ասվում է շտաբի թվիթերի միկրոբլոգում, կոալիցիայի ուժերն ավելացրել են ներկայությունը Մանբիջի շրջանում՝ «խուսափելու համար թշնամական գործողություններից, կանոնակարգելու համար կառավարման համակարգը՝ երաշխավորելով, որ YPG քրդական միավորումները մշտապես այդտեղ չեն մնա»: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի գործողությունը Սիրիայի հյուսիսում կշարունակվի Մանբիջի և Ռաքքայի ուղղությամբ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |