ՕՐՕ. Մենաշնորհների վերացում, մրցակցություն, ԱԱՀ կրճատում![]() 6 մարտի 2017 - 13:41 AMT PanARMENIAN.Net - «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հասարակության դատին է ներկայացնում իր նախընտրական ծրագիրը՝ «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց»: Այս ծրագրի հիմքում դրված է երկու սկզբունք՝ ներառված են ՀՀ քաղաքացիներին հուզող բոլոր կարևորագույն խնդիրները; փոփոխությունների արդյունքները պետք է երևան ոչ թե հեռավոր ապագայում, այլ իրական կյանքում և հիմա։ ՕՐՕ դաշինքը մասնավորապես առաջարկում է. - Վերացնել արհեստական մենաշնորհների արատավոր համակարգը, - Ձևավորել մրցակցային դաշտ այն ոլորտներում, որտեղ այսօր իշխում է արհեստական մենաշնորհը, - Բարենպաստ պայմաններ ստեղծել օտարերկրյա և տեղական ներդրումների համար, - Փոքր՝ մինչև 60 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար տրամադրել հարկային արձակուրդ՝ 5 տարի ժամկետով, - Աջակցության մեխանիզմներ նոր հիմնվող փոքր բիզնեսի համար: - Ավելացված արժեքի հարկը սահմանել 18 տոկոս: - Ընդունել հարկային նոր օրենսգիրք՝ ապահովելով տնտեսական նոր որակի հարաբերությունների առաջացումը: - Իրականացնել տեղական արտադրողին աջակցող դրամավարկային քաղաքականություն: - Հարկային քաղաքականությունը պետք է իրականացվի ազատականության արևմտյան հայտնի սկզբունքների կիրառմամբ: - Արմատապես բարելավել մաքսակետերի աշխատանքը, որը պետք է դարձնել տնտեսության զարգացման, առողջացման հենասյուներից մեկը: - Բիզնես հիմնելը և բիզնեսով զբաղվելը պետք է դիտվեն որպես հայրենասիրության դրսևորման ձև, իսկ պետծառայողների և այլոց կողմից բիզնեսին խոչընդոտելը՝ պետական ծանր հանցագործություն, - Փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը պետք է համարվի ազգային-ռազմավարական խնդիր: - Պետական գնումների ու ծախսային քաղաքականության հատվածում պետք է կոշտ վերահսկողություն ապահովել և թույլ չտալ «լեգալ» կոռուպցիոն մեխանիզմի գործարկումը: - Խթանել 250 մլն դրամը գերազանցող, չաշխատող (որոնց գործարկումից այլ հարկային մուտքեր բյուջե չեն կատարվում) ակտիվների` ոչ բնակելի անշարժ գույքի գործարկումը՝ ավելացնելով դրանց հանդեպ գույքահարկը: - Բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհների ասֆալտե ծածկույթի հանդեպ ներկայացվող պահանջները: Ավելացնելով դրա գինը ընդամենը 3 տոկոսով՝ գործողության ժամկետը հնարավոր է կրկնապատկել, - ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում Հայաստանը կրկին ընդգրկել «Հազարամյակների մարտահրավեր» տնտեսական ծրագրում։ Ծրագրում նշված է, որ բանակի մարտունակության բարձրացման, արդիականացման և տարածաշրջանում հավասարակշռությունն ապահովելու, ինչպես նաև խաղաղություն պարտադրելու նպատակով անհրաժեշտ է. Բանակն աստիճանաբար համալրել արհեստավարժ ստորաբաժանումներով, բարձրացնել նրանց աշխատավարձը՝ սկզբնական շրջանում հասցնելով 240 հազար դրամի: Բարձրացնել սպայական և ենթասպայական կազմի աշխատավարձը: Ապահովել բանակի անհրաժեշտ ու մրցունակ սպառազինության և նյութատեխնիկական հագեցածության բարձր աստիճան: Հավասարակշռված արտաքին քաղաքականության արդյունքում խորքային համագործակցություն հաստատել միջազգային ուժային կենտրոնների հետ՝ ապահովելով Հայաստանի անվտանգությունը: Դաշինքը շեշտում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է խարսխված լինի հետևյալ սկզբունքների վրա` հայաստանակենտրոնություն, անկախություն, ինքնիշխանություն, հավասարակշվածություն, իրատեսություն։ Արցախի հարցում կայուն և երկարատև խաղաղության հաստատման, Արցախի անվտանգության ապահովման համար դաշինքն անհրաժեշտ է համարում. - Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանել ուժերի հավասարակշռությունը. ուժերի հարաբերակցության խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով: - Խրախուսել ժողովրդական դիվանագիտությունը հայերի և ադրբեջանցիների միջև՝ փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար. առանց փոխվստահության մթնոլորտի խոսել այս խնդրի կարգավորման մասին անպտուղ է և անիմաստ: - Բացառել միակողմանի ցանկացած զիջում։ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանալին գտնվում է Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում, սակայն վերջնական խոսքը պատկանում է արցախցիներին: Առանց արցախցիների ցանկության հնարավոր չէ հասնել որևէ համաձայնության: Մեր դաշինքը համոզված է, որ այս խնդրի լուծման առանցքում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, որից հետո՝ Արցախի հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանների ճշգրտումը», - ասված է ծրագրում: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: Կարդացեք նաև՝ ՀՅԴ նախընտրական ծրագրում՝ գործազրկության, աղքատության խնդիրները, Արցախի միավորման հարցը Էնֆիաջյան. «Ծառուկյան» դաշինքը կներկայացնի ստեղծված իրավիճակում փոփոխությունների իր տեսլականը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |