Gallup. ՀՀ-ում հարցվածների 26.4%-ը «Ծառուկյան» դաշինքին կընտրեր, 22.8%-ը՝ ՀՀԿ-ին, 4.3%-ը՝ ԵԼՔ-ին![]() 6 մարտի 2017 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունն իրականացրել է հետազոտություն «ԱԺ ընտրություններ 2017. Քաղաքական կուսակցությունների և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով: Հարցին՝ եթե առաջիկա կիրակի (Մարտի 12-ին) տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք, ստացվել է հետևյալ պատկերը. «Ծառուկյան» դաշինք` 26.4 տոկոս, «ՀՀԿ»` 22.8 տոկոս, ԵԼՔ՝ 4.3 տոկոս, «ՀՅԴ»` 3.9 տոկոս, «Ազատ դեմոկրատներ»` 3.4 տոկոս, «Հայկական վերածնունդ»՝ 2.7 տոկոս, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2.6 տոկոս, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք` 1.8 տոկոս, «Կոմունիստական կուսակցություն»՝ 1 տոկոս: 14.1 տոկոսը հրաժարվել է պատասխանել, 17 տոկոսը դժվարացել է պատասխանել, գրում է Ա1+-ը: Հարցմանը մասնակցել է 1146 քաղաքացի: Հետազոտությունն իրականացվել է փետրվարի 23-ից մարտի 2-ը Հայաստանի տարածքում: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |