Հայաստանի ԱԳՆ ղեկավարը մեկնել է Նյու Յորք ՄԱԿ-ի ԳՎ 62-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 1 հոկտեմբերի 2007 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մեկնել է Նյու-Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 62-րդ նստաշրջանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նյու-Յորքում գտնվելու ընթացքում Վարդան Օսկանյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում` Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հետ: Հոկտեմբերի 2-ին նախարար Օսկանյանը Նյու-Յորքում կմասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Հոկտեմբերի 3-ին նախատեսված է նախարար Օսկանյանի ելույթը Գլխավոր Վեհաժողովի նիստին, իսկ հաջորդ օրը` հոկտեմբերի 4-ին նա ելույթով հանդես կգա ԳԱ Խաղաղության համար միջկրոնական եւ միջմշակութային համագործակցության Բարձր մակարդակի երկխոսության: Նույն օրը նախատեսված է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |