Եվրոպայի խորհուրդը մտահոգված է Լապշինի ճակատագրով![]() 7 մարտի 2017 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհուրդը մտահոգված է Բաքվում ազատազրկված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ճակատագրով:Եվրոպայի խորհրդի Լրագրողների պաշտպանությանն ու անվտանգության աջակցության հարթակը հայտարարություն է տարածել: Կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Լապշինին սպառնացող դատավարության առնչությամբ: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու: Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցներն ադրբեջանական կողմի պատասխանին են սպասում բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպման դիմումի կապակցությամբ: Դատավարության ժամկետների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հրաժարվել է պետության կողմից իր համար նշանակված փաստաբանի ծառայություններից: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանը մարտի 1-ին հայտնել էր փաստաբան Սաֆար Հուսեյնովը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |