1 հոկտեմբերի 2007 - 15:00 AMT
Քրդերը գնդակոծել են թուրք ուղեւորներով ավտոբուսը` զոհվել է 12 խաղաղ բնակիչ
12 մարդ է զոհվել Թուրքիայի հարավ-արեւելքում ավտոբուսի վրա քուրդ ապստամբների հարձակման արդյունքում: Հարձակումը տեղի է ունեցել Սիրնակ նահանգում Իրաքի հետ սահմանից ոչ հեռու: Զինված մարդիկ հրամայել են մարդկանց դուրս գալ ավտոբուսից, որից հետո կրակ են բացել նրանց վրա: Օրերս թուրքական զորքերի գործողության ժամանակ սպանվել է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) տարածաշրջանային առաջնորդներից մեկը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Թուրքիան եւ Իրաքը համաձայնագիր են ստորագրել, ուղղված ՔԱԿ-ի գործունեության կասեցմանը: Թուրքիան դիտարկել է ռազմական գործողության հնարավորությունն իրաքաթուրքական սահմանում ՔԱԿ-ի ռազմակայանի եւ գրոհայինների հենակետերի ոչնչացման հնարավորությունը: Սակայն, ավելի ուշ Բաղդադը հրաժարվեց Իրաքի տարածքում նման գործողություն անցկացնելուց: Դրա փոխարեն ընդլայնված համաձայնագիր կնքվեց, որի նպատակն է հարված հասցնել ՔԱԿ-ի ֆինանսավորմանը, նյութատեխնիկական ապահովմանն ու քարոզչությանը:
Ըստ Անկարայի տվյալների, մոտ 4 հազար քուրդ գրոհայիններ իրենց գործունեությունը ծավալում են սահմանի իրաքյան կողմից: Թուրքիան պայքարում է Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ 1984 թվականից ի վեր: Դիմակայության զոհ է դարձել շուրջ 30 հազար մարդ: