Հոկտեմբերի 11-13-ը կնշվի Երեւանի օրը 1 հոկտեմբերի 2007 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-13 կնշվի Երեւանի հիմնադրման 2789-ամյակը: Երեւանի օրվա տոնակատարություններին կմասնակցեն պատվիրակություններ աշխարհի 13 քաղաքներից, երկուշաբթի ճեպազրույցում հայտարարել է Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը: Նրա խոսքերով, հիմնականում Երեւան կժամանեն քույր-քաղաքների, մասնավորապես, Մոսկվայի, Սանքտ Պետերբուրգի, Իսպահանի, Օդեսսայի, Քեմբրիջի, Նիսի, Լիոնի պատվիրակությունները: «Սակայն այդ տվյալները վերջնական չեն, քանի որ մասնակցության հայտերը շարունակում են ստացվել եւ մասնակիցների վերջնական թիվը հայտնի կլինի 5-6 օրից»,-ասել է նա: Նրա խոսքերով, տոնակատարությունների շրջանակներում օտարերկրյա պատվիրակությունները կմասնակցեն տոնական միջոցառումներին, գործնական հանդիպումներ կունենան եւ կծանոթանան քաղաքին, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |