Հունվարին ՀՀ պաշտպանությանն ուղղվող ծախսերն ավելացել են 21.7%-ով 9 մարտի 2017 - 12:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պետբյուջեից պաշտպանությանն ուղղվող ծախսերը 2017-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 21.7%-ով՝ հասնելով 11.6 միլիարդ դրամի: 2016-ի հունվարին պաշտպանական ծախսերին ուղղվել էր 9.5 միլիարդ դրամ: Ազգային վիճակագարական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ՀՀ պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում հունվարին պաշտպանությանն ուղղված ծախսերը կազմել են ընդհանուրի19.7%-ը՝ նախորդ տարվա 17.9%-ի դիմաց: ՀՀ 2017-ի ռազմական բյուջեն կազմում է 209.755.268.400 դրամ (շուրջ $439.7 մլն), որից, մասնավորապես, ռազմական պաշտպանության մասով՝ 202.046.175.100 դրամ, արտաքին ռազմական օգնության գծով՝ 164.647.800 դրամ:ՀՀ 2016-ի ռազմական բյուջեն կազմում է 208.014.971.000 դրամ, որից, մասնավորապես՝ռազմական պաշտպանության մասով՝ 200.352.639.300 դրամ,արտաքին ռազմական օգնությանը՝ 169.024.600 դրամ: Կարդացեք նաև. 2012-16-ն Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան ՀՀ-ն Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |