Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն արդեն մարտի 14-ին կարող է պաշտոնապես հայտարարել Եվրամիությունից դուրս գալու՝ Brexit-ի, գործընթացի մեկնարկի մասին: Դա է պնդում նախարարների կաբինետը, գրում է «Վեդոմոստին» Telegraph-ի վրա հղումով:
2016-ի հունիսին հանրաքվեի ժամանակ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը` 51,9%-ը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն:
2017-ի փետրվարի սկզբին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց օրինագծին, որը թույլ է տալիս վարչապետ Թերեզա Մեյին գործարկել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը: Դրանից մի քանի ժամ անց հրապարակվել է Brexit-ի ծրագիրը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բրիտանական կառավարության իրավաբանները կարծում են, որ Մեծ Բրիտանիան իրավաբանորեն հիմքեր ունի 60 մլրդ եվրո Եվրամիությանը չվճարելու համար, եվրոպական այդ դաշինքից դուրս գալուց հետո:«Մեր իրավաբանական խորհուրդը կարծում է, որ անհրաժեշտություն չկա վճարելու 50-րդ հոդվածի ակտիվացումից հետո»,-ասել է աղբյուրը կառավարությունում: