Էրդողանը Հոլանդիայի իշխանություններին ֆաշիզմի մեջ է մեղադրել![]() 11 մարտի 2017 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահը քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ում իր դաշնակից հանդիսացող Հոլանդիայի իշխանություններին, օգտագործելով «ֆաշիստ» որակումը: Հոլանդիայում վայրէջքի թույլտվություն չի տրվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին: «Հոլանդիա, տեսնենք, թե այսուհետ ինչպես են ձեր ինքնաթիռները ժամանելու Թուրքիա: Ես խոսում եմ դիվանագետների, ոչ թե շարքային քաղաքացիների մասին», - Ստամբուլում սպառնացել է էրդողանը, հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը: Ավելի վաղ նախագահ Էրդողանը «ֆաշիզմի» մեջ էր մեղադրել նաև Գերմանիայի իշխանություններին, որոնք եվրոպական մի շարք այլ երկրների օրինակով, թույլ չեն տալիս իրենց երկրներում քարոզարշավ անցկացնել Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների օգտին: Փորձագետները վստահ են, որ ապրիլի կեսերին կայանալիք այդ հանրաքվեի նպատակն է երկարաձգել ու ամրապնդել Ռեջեփ էրդողանի իշխանավարումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |