Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Լյուքսեմբուրգի միջազգային մրցաշարում բրոնզ է նվաճել![]() 13 մարտի 2017 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-12-ը Լյուքսեմբուրգում կայացած Coupe du Printemps 2017 միջազգային մրցաշարում հայաստանցի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Հայ մարզիկը կարճ և կամավոր ծրագրերում, համապատասխանաբար, 54.63 և 47.11 միավորով ցույց է տվել երրորդ արդյունքը և ընդհանուր հաշվարկում 101.74 միավորով 3-րդ տեղն է զբաղեցրել: Իսկ ոսկին և արծաթը նվաճել են ճապոնացիներ Ունո Շոմուն (199.37) և Մուրու Տակախիտոն (141.06), տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Սլավիկ Հայրապետյանը գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ է, Հայաստանի կրկնակի չեմպիոն: Նա 2017-ի փետրվարին Sophia Trophy միջազգային մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |