3 հոկտեմբերի 2007 - 17:35 AMT
Մոսկվան, Թբիլիսին, Բաքուն եւ Անկարան համաձայնագիր են ստորագրել ընդհանուր էլեկտրահամակարգի ստեղծման մասին
Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի կոմերցիոն օպերատորի կողմից անցկացվող աշխատանքների արդյունքում, ձեւակերպվել է Վրաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ընդհանուր էլեկտրահամակարգի ստեղծման մասին փաստաթուղթ: Այդ մասին հայտնել է «Վրաստանի պետական էլեկտրահամակարգի» գլխավոր տնօրեն Բիձինա Չկոնիյան:
Չկոնիայի խոսքերով, այն պայմաններում, երբ տարածաշրջանի մի երկրում էլեկտրաէներգիայի ավելցուկ է լինում, իսկ մյուսում` պակաս, հզորությունները մեկ երկրից մյուսն են անցնում, հաղորդում է Գռուզիա-Online-ը: