Աբդուլահ Գյուլ. Ես պաշտպանում եմ 301-րդ հոդվածի փոփոխման գաղափարը

PanARMENIAN.Net - Թուրքիան խնդիրներ է ունեցել խնրահարույց օրենքի հետ, որը հանցագործություն է համարում «թուրքերի ազգային արժանապատվության անարգանքը»: Այդ մասին Ստրասբուրգում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը: Նրա խոսքերով, ՔՕ 301-րդ հոդվածը պետք է փոփոխվի: «Ես պաշտպանում եմ 301-րդ հոդվածի փոփոխման գաղափարը»,- նկատել է Գյուլը:



Նշենք, որ այդ հոդվածի վերացումն է պահանջում ԵՄ-ն: 301-րդ հոդվածով քրեական գործ էր հարուցվել թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի եւ Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի եւ այլ լրոգրողների, գրողների ու գիտնականների դեմ, հաղորդում է The Associated Press-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---