Կարապետյան. Անտրամաբանական է, որ կարող ենք իջեցնել գազի գինն ու չենք անում դա![]() 15 մարտի 2017 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Գազի և էլէկտրաէներգիայի գինն իջեցնելու խոսակցություններին պետք է վերաբերվել տրամաբանորեն: Այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում բնակչության հետ կայացած հանդիպմանն ասել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա նշել է, որ Հայաստանի գազիֆիկացման մակարդակը 94-96 տոկոս է. «Եթե ճիշտն ասեմ, երկրորդ նման երկիր չգիտեմ, բայց չեմ ուզում ասել, որ մենք առաջինն ենք»։ Կարեն Կարապետյանը նշել է, որ իրենք ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին առաջարկել ու առաջարկում են, որպեսզի նրանք հանդիպեն համապատասխան ընկերությունների ղեկավարների հետ և խոսեն գազի գնի նվազեցման մասին. «Եթե որևէ մեկը, որևիցե քաղաքական ուժ կամ տնտեսագետ, գիտի ինչպես կարելի է այսօր գազի կամ հոսանքի կիլովատի գինը նվազեցնել, թող այդ գաղտնիքը չպահի, հանդիպի այդ ընկերությունների հետ, դա ցույց տա, ապացուցի և եթե մենք չկիրառենք, այդ ժամանակ կարող է մեզ համապատասխան պահանջ ներկայացնել։ Տրամաբանություն չկա, որ մենք շանս ունենք գազի գինն իջեցնելու և չենք իջեցնում։ Եթե մեկը գիտի դրա լուծումը, թող հրապարակավ ասի»։ 2016-ի նոյեմբերի սկզբին «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ՀՀ-ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով: Արդյունքում գազը սպառողների համար էժանացել է 7.7 դրամով, բացի այդ՝ կստեղծվեն սպառողների նոր խմբեր, որոնց համար սակագինը նորովի կհաշվարկվի։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |