Ըստ ԱՄՆ դատարանի՝ հաքեր Վարդանյանը $500 մլն վնաս է պատճառել. Նա իրեն անմեղ է համարում![]() 15 մարտի 2017 - 12:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դատախազությունը հրապարակել է վնասի չափը, որ հասցրել է վնասակար համակարգչային վիրուսի հեղինակ Մարկ Վարդանյանը: Այդ մասին ասվում է Ջորջիա նահանգի Հյուսիսային շրջանի դաշնային դատախազության գրասենյակի հաղորդագրության մեջ: Վարդանյանը ՌԴ քաղաքացի է, վերջերս Նորվեգիան նրան արտահանձնեց ԱՄՆ-ին: «ՌԴ քաղաքացի Մարկ Վարդանյանը, որը հայտնի է նաև որպես Kolypto, ենթադրաբար, մշակել է, բարելավել ու կատարելագործել վնասակար Citadel ծրագիրը: Ըստ ոլորտի գնահատականի, այդ վիրուսը վարակել է մոտ 11 մլն համակարգիչ ամբողջ աշխահում և ավելի քան $500 մլն վնաս է պատճառել»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Gazeta.ru-ն: Դատախազությունում նշել են նաև, որ Վարդանյանն աշխատել է ծրագրի ստեղծման վրա 2012-2013թթ., երբ ապրում էր Ուկրաինայում, իսկ հետո շարունակել է Նորվեգիայում 2014-ին: Մեղադրյալը դատարանում հայտարարել է, որ անմեղ է, գրում է «Վեդոմոստին»: Օսլոյում և Վաշինգտոնում ՌԴ դեսպանատներնօգնել են Վարդանյանին պատրաստվել դատին և հետևել են, որ նրա իրավունքները և շահերը պաշտպանված լինեն: Ըստ ռուս դիվանագետների, Նորվեգիայի իշխանություններն անուշադրության են մատնել նորվեգացի փորձագետների կարծիքը, որոնք նշել են, որ ՀԴԲ-ն Վարդանյանի մեղավորության բավարար ապացույցներ չի ներկայացրել: Վարդանյանը ձերբակալվել է 2015-ի սեպտեմբերին: Citadel վիրուսը հայտնաբերվել է 2011-ին: Վնասակար ծրագիրը վարակում էր համակարգիչներն ու գողանում օգտատերերի տվյալները, որոնք հետո օգտագործվում էին տարբեր բանկերից միջոցներ կորզելու համար: Հետաքրքրական է, որ վիրուսը չի գրոհել ռուսական և ուկրաինական տառերով համակարգիչները: Համակարգիչները «բուժելու» համար Microsoft-ն ու ՀԴԲ-ն համատեղ գործողություն էին կամակերպել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |