Իրազեկման միամսյակ. Ծննդատներում կանանց օգնում են լրացնել ծննդյան նպաստ ստանալու առցանց դիմումները![]() 15 մարտի 2017 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունը ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայաստանի ծննդատներում կազմակերպում է լայնածավալ քարոզարշավ։ Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, քարոզարշավի նպատակը՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստն առցանց դիմումով ստանալու վերաբերյալ երիտասարդ մայրերի շրջանում իրազեկության բարձրացումն է: Ծառայության աշխատակիցներից և կամավորներից բաղկացած 12 խումբ արդեն իսկ այցելում է հանրապետության ծննդատներ, մայրերին իրազեկում նոր համակարգի առավելությունների մասին և տեղում օգնում նրանց լրացնել ծննդյան միանվագ նպաստ ստանալու առցանց դիմումներ` ձերբազատելով նրանց սոցիալական ապահովության տարածքային բաժիններ այցելելու անհրաժեշտությունից: Նոր համակարգի և առցանց դիմումի լրացման կարգի վերաբերյալ ծննդատներում տեղադրվում են տեղեկատվական պաստառներ և բաժանվում են բուկլետներ։ Նախարարությունից հիշեցնում են, սոցիալական ապահովության պետական ծառայությունը 2017թ. հունվարի 1-ից ներդրել է ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող միանվագ նպաստի տրամադրման առցանց ծառայություն։ Առցանց դիմելու դեպքում գումարը հնարավոր է ստանալ տասը օրվա ընթացքում, անմիջապես բանկային հաշվին փոխանցելու կամ ուղղակի բանկ այցելելու միջոցով (առանց բանկային հաշվի առկայության): Մինչդեռ տարածքային բաժին այցելելու և թղթային տարբերակով դիմում ներկայացնելու դեպքում՝ գումարը կարելի է ստանալ մեկ ամսվա ընթացքում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |