«Ելք» դաշինքը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների հետ. Բողոքել են քաղաքական բանավեճերի բացակայությունից![]() 15 մարտի 2017 - 18:31 AMT PanARMENIAN.Net - «Ելք» դաշինքի անդամներ, Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածուներ Արայիկ Հարությունյանը և Տիգրան Ավինյանն այսօր հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուի և լրատվական հարցերով վերլուծաբան Էլմա Շեխալիչի հետ: Ըստ դաշինքի հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են լրատվական միջոցների կողմից քարոզարշավի լուսաբանման խնդիրները, իշխանությունների և նրանց կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից Ազգային ժողովի ընտրությունների ապաքաղաքականացման միտումները: Մասնավորապես, «Ելք» դաշինքի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել հեռուստաեթերում քաղաքական բանավեճերի բացակայության և իշխող Հանրապետական կուսակցության և մի շարք այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից բանավեճերից հրաժարվելու վերաբերյալ: Հարցի շուրջ քննարկվել են նաև հնարավոր օրենսդրական լուծումներ։ Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |