Բարեգործական ակցիայի մասնակից հաղթողները կհրավիրվեն «Խոստում» ֆիլմի հոլիվուդյան պրեմիերային![]() 17 մարտի 2017 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայոց ցեղասպանության մասին առաջին հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի ստեղծողների հետ համատեղ բարեգործական ակցիա է կազմակերպել ֆիլմի պրեմիերային ընդառաջ: «Ցանկանում ենք հրավիրել ձեզ «Խոստում» ֆիլմի առաջին ցուցադրությանը: Դուք կհանդիպեք ինձ, Քրիս Քորնելին, Քրիստիան Բեյլին, կանցնեք կարմիր ուղեգորգով, կայցելեք VIP երեկույթը: Ավիատոմսերն ու հյուրանոցը մենք վերցնում ենք մեզ վրա: Ուրեմն ի՞նչ...միանո՞ւմ եք»,-գրել է Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում: Մրցույթին մասնակցելու համար ցանկացողները պետք է որոշակի գումար նվիրաբերեն և համապատասխան տոմսակ ստանան՝ խաղարկությանը մասնակցելու համար: Ակցիան անցկացվում է Հայ ընդհանուր բարեգործական միության (The Armenian General Benevolent Union - AGBU) հետ համատեղ Omaze.com առցանց ծառայությունում: Նշվում է, որ ամբողջ գումարը կուղղվի Սիրիայի և Իրաքի պատերազմներից տուժած և հակամարտության գոտիներում ապրող հազարավոր հայ ընտանիքներին: Հաղթողներն անվճար ավիատոմս կստանան դեպի Լոս Անջելես և 4-աստղանի հյուրանոցում բնակվելու հնարավորություն, ինչպես նաև «Խոստում» ֆիլմի առաջին ցուցադրության հրավիրատոմս լեգենդար Grauman կինոթատրոնում: Հրավիրյալները կկարողանան հանդիպել նաև Անժելա Սարաֆյանին և ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջին: «Խոստում» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |