ՀՀ-ում սողանքային աղետի կառավարման ծրագիր է ստորագրվել

ՀՀ-ում սողանքային աղետի կառավարման ծրագիր է ստորագրվել

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) Սողանքային ծրագրով համակարգող Քեյջի Յանոյին:

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ծրագրի վերաբերյալ քննարկումների արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:

Ծրագրի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի ռիսկի նվազեցումն է՝ սողանքի հետազոտության և գնահատման արդյունքների հիման վրա սողանքային աղետի համապարփակ կառավարման պլանի մշակման և հակասողանքային միջոցառումների իրականացման միջոցով:

Ծրագրի արդյունքում աշխատանքային խմբի մասնագետները ձեռք կբերեն հետազոտության, գնահատման, միջոցառումների նախագծման, պատվիրման և իրականացման հմտություններ ու գիտելիք, կմշակվի Հայաստանում սողանքային աղետի համապարփակ կառավարման պլան, ինչպես նաև՝ սողանքային աղետի ռիսկի նվազեցման ուղեցույց, կբարելավվեն միջոցառումների վերաբերյալ օրենքներն ու նախարարության որոշումները:

Իրականացվող ծրագրի շնորհիվ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության մասնագետները ձեռք կբերեն տրամադրված դրենաժային հորատման սարքի շահագործման համար անհրաժեշտ հմտություններ և կկարողանան կատարել ջրահեռացման հորատման /պահպանման աշխատանքներ:

Ծրագիրն իրականացվում է 2014-ից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ ջանքերով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---