ՌԴ-ում կարող են արգելել «Եհովայի վկաների» գործունեությունը (հարցում)![]() 17 մարտի 2017 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայցով դիմել է Գերագույն դատարան՝ պահանջելով ծայրահեղական ճանաչել «Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարման կենտրոն» կազմակերպությունն ու արգելել դրա գործունեությունը երկրում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարությունը 2017-ի փետրվարի 8-27-ը արտահերթ փաստաթղթային ստուգում է իրականացրել ըստ կազմակերպության գործուեության համապատասխանությանը հայտարարված նպատակներին ու խնդիրներին: Եզրակցություն է արվել, որ «Եհովայի վկաները» խախտում են «Ծայրահեղական գործունեությանը հակազդեցության մասին» օրենքը: Կազմակերպությունը դեռ իրազեկում չի ստացել: Եթե արգելքն ընդունվի, դա կվերաբերի ՌԴ-ում գրանցված մոտ 400 տեղական կազմակերպություններին և համայնքին, որը ավելի քան 175.000 անդամ ունի: Նախկինում ՌԴ-ում մի քանի անգամ դատավարություն է անցկացվել «Եհովայի վկաների» համայնքների դեմ, որը գործում է երկրում 1991-ից: Որպես կանոն, նրանց մեղադրում են ծայրահեղական գործունեության համար: Մասնավորապես, 2014-ի դեկտեմբերին ՌԴ Գերագույն դատարանը ծայրահեղական համարեց կազմակերպության կայքը, և կայքում տեղադրված կրոնական բնույթի գրքերը: 2004-ին Մոսկվայի դատարանը որոշեց արգելել և լուծարել համայնքը, սակայն 2010-ին ՄԻԵԴ-ը ապօրինի համարեց այդ որոշումը և պարտավորեցրեց ՌԴ իշխանություններին հատուցում վճարել համայնքին:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |