Գյումրիում բացվել է Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղը. մեկնարկել է «Իմ Գյումրի» արշավը![]() 17 մարտի 2017 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Մարտի 17-ին՝ ժամը 12:30-ին, Գյումրի քաղաքում տեղի է ունեցել Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, այլ պաշտոնատար և գործարար այրեր: «Կումայրի» մասնաճյուղի բացմանը զուգընթաց մեկնարկել է «Իմ Գյումրին» արշավը, որի շրջանակում մասնաճյուղի հաճախորդներին կտրամադրվեն քարտային, վարկային և առցանց ծառայությունների մասով հատուկ առաջարկներ: Այս համատեքստում, մասնավորապես, թողարկվել են «Իմ Գյումրի» խորհրդանշական անվանումը կրող АrCa վճարային քարտեր, որոնք կտրամադրվեն «Կումայրի» մասնաճյուղի հաճախորդներին առանց սպասարկման վճարի և առանց կանխիկացման միջնորդավճարի՝ 2 տարի ժամկետով: Բացի այդ, մասնաճյուղի հաճախորդներին կտրամադրվեն Visa Classic, Visa Gold, MasterCard Standard, MasterCard Gold դեբետային կամ կրեդիտային քարտեր, իսկ իրավաբանական անձ հաճախորդներին` Visa Business, MasterCard Business քարտեր` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի: «Կումայրի» մասնաճյուղի հաճախորդների համար կգործեն նաև վարկերի հատուկ պայմաններ, մասնավորապես, կտրամադրվեն վարկեր Ամերիաբանկում գործող տոկոսադրույքներից 0,5%-ով ցածր տոկոսադրույքով, իսկ վերաֆինանսավորման արշավի ներքո նվազեցված տոսկոսադրույքները կիջեցվեն ևս 0,25%-ով: Հեռահար բանկային ծառայություններից օգտվելու մշակույթը տարածելու և բանկային ծառայություններից օգտվելն ավելի հարմարավետ դարձնելու համար «Կումայրի» մասնաճյուղի հաճախորդներին կտրմադրվեն անվճար ինտերնետ և մոբայլ բանկինգ, ինչպես նաև հեռախոսային բանկինգ ծառայությունները: Իրավաբանական անձանց կտրամադրվի ինտերնետ և մոբայլ բանկինգ` առանց առաջին տարվա սպասարկման վճարի: Նույն համատեքստում նորաբաց մասնաճյուղի տարածքում, ինչպես նաև Գյումրիի Ռիժկով փողոցի սկզբնամասում (Ռիժկովի փողոց, 1/2) տեղակայվել են Express banking 24/7 ծառայության ինքնասպասարկման տերմինալներները, որոնց միջոցով բանկի հաճախորդները կարող են ոչ միայն կանխիկ ելքագրել և մուտքագրել, այլ նաև առանց բանկ այցելելու իրականացնել մի շարք այլ բանկային գործարքներ: Վերոնշյալ առաջարկները գործելու են մինչև 2017թ. հունիսի 30-ը ներառյալ: «Կումայրի» մասնաճյուղը տեղակայված է Գյումրի քաղաքի Աբովյան փողոց 248/7 հասցեում և իր ընդարձակ սպասարկման սրահով, ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ և մասնագիտացված անձնակազմով սպասում է Շիրակի մարզի բնակիչներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |