ԵԽԽՎ. Իրավիճակն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զարգանում է դեպի վատը

PanARMENIAN.Net - «Իրավիճակն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զարգանում է դեպի վատը: Եթե համեմատենք այս իրավիճակն այն իրավիճակի հետ, որը կար երկու տարի առաջ, ապա իրավիճակը լավը չէ»,-հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` ԵԽԽՎ-ի նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Նրա խոսքերով, հարկավոր է դրական միջավայր ստեղծել: «Մենք ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԵԽԽՎ 1416 բանաձեւի դրույթների կատարման համար ստեղծված ենթակոմիտեի նախագահ, լորդ Ռասել Ջոնսթոնի հետ հոկտեմբերի 5-ին Բյուրոյում քննարկումներ ենք անցկացրել այդ հարցի շուրջ: Եվ Բյուրոն հաստատեց նախագահների եւ համապատասխան կողմերի հետ քննարկումներ անցկացնելու նպատակով Ռասել Ջոնսթոնի տարածաշրջան կատարելիք այցի մասին հարցը»,-նշել է ԵԽԽՎ ղեկավարը: Նա նաեւ ընդգծեց, որ Եվրոպայի Խորհրդում հարկավոր է հավաքել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչներին իրենց գործունեության ծրագիրը քննարկելու համար: «Անցյալ անգամ մենք որոշեցինք, որ ԵԽԽՎ, Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների խառը հանձնաժողովն այցելի Ղարաբաղ: Ես հավատում եմ, որ պետք է ազդակ հաղորդել դրական գաղափարներին»,-ասել է Ռենե վան դեր Լինդենը, հաղորդել է «Թրենդը»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---