// IP Marketing video - START// IP Marketing video - END

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կոչ է անում ընտրությունների օրը տեղափոխել ապրիլի 9-ին

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կոչ է անում ընտրությունների օրը տեղափոխել ապրիլի 9-ին

PanARMENIAN.Net - Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կոչ է անում ընտրություններին մասնակից դաշինքներին և կուսակցություններին համաձայնության գալ և առաջարկել իշխանությանն ԱԺ ընտրություններն ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ը:

Դաշինքի նախընտրական շտաբը համապատասխան հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ հունվարի 21-ին Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն էր տարածել Ազգային ժողովի ընտրությունների օրն ապրիլի 2-ից տեղափոխելու և ապրիլի 21-30-ի միջակայքում նշանակելու անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով երկու հանգամանք. իրավական՝ դրա հակասահմանադրականությունը և բարոյական՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օրվա հետ դրա համընկնումը.

«Քանի որ դա տեղի չունեցավ, Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունն Ազգային ժողովում ստորագրահավաք կազմակերպեց այս հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար, սակայն, ցավոք, հնարավոր չեղավ հավաքել պատգամավորների՝ անհրաժեշտ թվով ստորագրություններ։ Մյուս կողմից, սակայն, իշխանությունը հնարավոր համարեց ընտրությունները «մի քանի օրով» տեղաշարժելը, եթե այդ հարցում լինի մասնակից քաղաքական ուժերի համաձայնությունը։

Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի առաջին տարելիցը միայն նրանց հարազատներին ու մտերիմներին չի վերաբերում։ Ինչպես մեկ տարի առաջ, դրա արժևորումն ու վերաբերմունքը համազգային ընդգրկում է ունենալու։ Այդ օրը բոլորս ենք մասնակցելու զոհերի հիշատակի հարգման արարողություններին, ուստիև նույն օրը համապետական ընտրությունների անցկացումը, մեղմ ասած, անպատեհ է»։

Հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստից հետո ունեցած ելույթում ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Խորհրդարանական ընտրություններն ապրիլի 2-ին անցկացնելու վերաբերյալ փորձագիտական դիրքորոշումներ կհրապարակվեն: Նա նշել է, որ անձամբ դեմ չի եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չէ 4-5 օրով ընտրությունների օրը տեղափոխել:

 Ուշագրավ
Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը
ԵԼՔ դաշինքն ընդունում է Արմեն Աշոտյանի՝ կուսակցությունների առաջին համարների միջև հեռուստաբանավեճ անցկացնելու մասին առաջարկը
Կուսակցությունը սահմանված ժամկետում հայտեր չի ներկայացրել
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խոստանում է խորհրդարան գնալ՝ երկիրը դեպի Արևմուտք տանելու նպատակով: