// IP Marketing video - START// IP Marketing video - END

Գերմանիայի ԱԳՆ-ն՝ Էրդողանին. «Հանդուրժող ենք, բայց ոչ հիմար»

Գերմանիայի ԱԳՆ-ն՝ Էրդողանին. «Հանդուրժող ենք, բայց ոչ հիմար»

PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն անհեթեթ է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական մեղադրանքները Գերմանիայի հասցեին:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռուստատեսային ելույթում մեղադրել է Գերմանիայի կանցլերին «իր թուրք եղբայրների և քույրերի դեմ նացիստական մեթոդներ կիրառելու» մեջ:

«Մենք հանդուրժող ենք, բայց ոչ հիմար»,-ի պատասխան հայտարարել է Գաբրիելը Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում:

Նա շեշտել է, որ Անկարայից հնչող անհեթեթ մեղադրանքներն ու համեմատությունները վրդովմունք են առաջացնում Բեռլինում: Նա հավելել է, որ իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպմանը պարզ հասկացրել է, որ Անկարան հատել է թույլատրելիի սահմանը, գրում է Deutsche Welle-ն:

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների նոր ղեկավարն ու Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը Մերկելին ուղղված Էրդողանի մեղադրանքները լկտիություն է անվանել: «Այն, որ երկրի ղեկավարն այդ ձևով վիրավորում է բարեկամ երկրի կանցլերին, լկտիություն է»,-ասել է Շուլցը:

Գաբրիելն ու Շուլցը շեշտել են, որ թուրք քաղաքական գործիչների քարոզչական ելույթներն արգելող Գերմանիայի իշխանությունների գործողություններն իրավաչափ են եղել:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերություններում լարվածության հերթական աճը տեղի ունեցավ, երբ Գերմանիայում չեղարկեցին թուրք նախարարների մասնակցությունը թուրքական համայնքի միջոցառումներին: Անկարան այդ արգելքը մի քանի անգամ համեմատեց նացիզմի հետ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիայի կառավարությունը կարող է արգելել թուրք քաղաքական գործիչների մուտքը երկիր: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար, հատուկ հանձնարարությունների նախարար Պետեր Ալթմայերը:

 Ուշագրավ
Հաքերային խմբերից ոչ մեկը չի ստանձնել գրոհի պատասխանատվությունը
Քլունին դիմել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիին՝ կոչ անելով համապատասխան նամակ հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
Նա մեղադրվում է ահաբեկչական քարոզչություն իրականացնելու մեջ