// IP Marketing video - START// IP Marketing video - END

Formula-1-ի նոր սեփականատերն անիմաստ է համարում Գրան պրիի ադրբեջանական փուլը

Formula-1-ի նոր սեփականատերն անիմաստ է համարում Գրան պրիի ադրբեջանական փուլը

PanARMENIAN.Net - Formula-1-ի նախկին կազմակերպիչները խիստ քննադատության են ենթարկվել Եվրոպայի Գրան պրիի փուլերից մեկն Ադրբեջանում անցկացնելու որոշման պատճառով: «Formula-1-ի մրցաշրջանը դեռ չի սկսվել, իսկ նոր սեփականատերերն արդեն մտածում են ինչպես փոխել ժամանակացույցը»,-ասվում է Jalopnik.com-ի հոդվածում, հայտնում է Panorama.am-ը:

Նշվում է, որ Formula-1-ը ձեռք բերած Liberty Media կորպորացիայի գործադիրր տնօրեն Գրեգ Կաֆեյը խստիվ քննադատել է նախկին սեփականատեր Բերնի Էքլսթոունին թանկարժեք մրցավազքն, օրինակ Բաքվում, անցկացնելու համար: Նա հավելել է, որ գովազդի առումով դա ոչինչ չի տալիս:

Մասնավորապես, նա հայտարարել է, որ Ադրբեջանում Formula-1-ի կազմակերպիչներին ավելի շատ են վճարում մրցավազքի անցկացման համար, սակայն «ոչինչ չեն անում առողջ բիզնես կառուցելու և երկարաժամկետ բրենդ ստեղծելու ուղղությամբ»:

Նշվում է նաև, որ Ադրբեջանը Formula-1-ի անցկացման պայմանագիր է կնքել 10 տարով, այն կարող է չեղարկվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ, այն էլ առաջին 5 տարում:

Ավելի վաղ հայտնի իսպանական Marca պարբերականը նյութ հրապարակեց, որի համաձայն Formula-1 անցկացնելու համար Բաքուն ավելի քան €80 մլն է վճարել: Նշվում էր նաև, որ իսպանացի մասնակից Ֆերնանդո Ալոնսոն մոտ €2 մլն է ստացել կամ ստանալու է` Եվրոպայի Գրան պրիի դեսպան դառնալու համար: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի և Formula 1-ի միջև պայմանագրի գումարը կոմերցիոն գաղտնիք է և պաշտոնապես չի հրապարակվում:

«Ֆորմուլա-1» մրցումներն առաջին անգամ անցել են Բաքվում 2016-ի հունիսի 17-19:

 Ուշագրավ
Հարձակման ենթարկվածի մասին տեղեկություններ դեռ չկան
Սպառազինությունն առաքվել է Ադրբեջան ըստ երկու երկրների ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանավորվածության
Օսմանյան ճարտարապետության ոճով մզկիթի կառուցումն սկսվել է 2012-ին