// IP Marketing video - START// IP Marketing video - END

2016-ին ավելի քան 22.000 հայ ՌԴ քաղաքացիություն է ստացել

2016-ին ավելի քան 22.000 հայ ՌԴ քաղաքացիություն է ստացել

PanARMENIAN.Net - 2016-ին 22.264 հայ ստացել է ՌԴ քաղաքացիություն: 2015-ին այդ ցուցանիշը մի փոքր պակաս էր՝ 18.653 մարդ:

ՌԴ քաղաքացիության պահանջարկը ԱՊՀ երկրներում ավանդաբար մեծ է: Արդեն երկրորդ տարին առաջատարի դիրքում է Ուկրաինան, այդ են վկայում ՌԴ ՆԳՆ տրամադրած տվյալները, հայտնում է RT-ն:

2016-ին 100.696 ուկրաինացի է ստացել ՌԴ քաղաքացիություն: Դա 49%-ով գերազանցում է 2015-ի ցուցանիշը: Երկրորդ տեղում Ղազախստանն է՝ 37 837 մարդ ցուցանիշով (2015-ին այդ ցուցանիշը 32 070 էր): 2016-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել Ուզբեկստանի 23 216 քաղաքացի (2015-ին՝ 22 557):

ՌԳԱ Սոցիոլոգիայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Վլադիմիր Մուկոմելը նշել է, որ ՀՀ և Ղազախստանի քաղաքացիների ՌԴ ներգաղթելու ցանկության վրա կարող է ազդած լինել այդ երկրի անդամակցումը ԵՏՄ-ին:

Ըստ նրա, ՌԴ քաղաքացիություն ստացող հայաստանցիների և ղազախստանցիների քանակը կաճի ևս 1-2 տարի, սակայն, դրանից հետո կնվազի, քանի որ ՌԴ քաղաքացիություն ստանալ ձգտողների քանակն անսահման չէ:

Ընդհանուր առմամբ 2016-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել 265.319 մարդ, 2015-ին՝ 209.799:

Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ-ում քննարկում են ԽՍՀՄ-ում ծնվածներին քաղաքացիություն շնորհելու հնարավորությունը:

Օրինաստեղծներն առաջարկում են ռուսաց լեզվի կրողի կարգավիճակ տրամադրել նախկին Ռուսական կայսրության ու ԽՍՀՄ տարածքում ծնվածներին, ինչպես նաև ՌԴ-ում ծնված առաջին կարգի բարեկամներ ունեցողներին:

 Ուշագրավ
Քաղաքը համալրել է հանցանքը դատապարտած իսպանական մոտ երեք տասնյակ քաղաքների ցանկը
Այդ մասին հայտարարել է Միլոշ Զեմանի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը
Հայաստանը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն
Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն իր խոսքում շնորհակալություն է հայտել քաղաքապետին խաչքարի տեղադրման հարցում վերջինիս աջակցության համար