// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀՀ-ից ԵՄ թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել

ՀՀ-ից ԵՄ թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Բելառուսի տարածքով Հայաստանից Բուլղարիա թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել: Այդ մասին մարտի 20-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նշելով, որ այս փաստը պետք է հետաքննել:

«Միջադեպը կապված է Բելառուսի տարածքով Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ»,-ասել է Լուկաշենկոն, գրում է Sputnik-Բելառուսը:

Բելառուսի նախագահը հանձնարարել է հետաքննել միջադեպը և զեկուցել արդյունքների մասին:

Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեն հայտնել է, որ «ռադիոակտիվ ինքնաթիռի» հետ կապված միջադեպը տեղի է ունեցել մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում: Ինքնաթիռը, որը ուղևորատար չէր, մեկնում էր Բուլղարիա:

Ավելի վաղ Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեն հայտնել էր, որ Բելառուսի սահմանապահները մարտի լույս 20-ի գիշերը կասեցրել են դեպի Ուկրաինա զենքով ավտոմեքենայի անցումը:

 Ուշագրավ
Նկարահանող խումբը տպավորված է եղել հատկապես արցախցիների հյուրընկալությամբ:
Այդպես, ՌԲԿ-ն գրում է, որ 25 տարի հետո ՀՀ-ն կկորցնի Եվրամիություն «կոնյակ» առաքելու իրավունքը
Նախագահն ասել է, որ ՀՀ–ԵՄ համաձայնագիրն արտացոլում է երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները: