Euronews-ը պատմել է Վենետիկի «հայկական» Սբ Ղազար կղզու մասին![]() 22 մարտի 2017 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Euronews հեռուստաալիքը հրապարակել է The Armenian land of Venice հոդվածը Եվրոպայում հայերի ներկայության մասին՝ որպես օրինակ բերելով Վենետիկի «հայկական» Սուրբ Ղազար կղզում գտնվող հայկական միաբանությունը: Նշվում է, որ այդ հրաշալի անկյունն Իզոլա դի Սան Լացցարո դելի Արմենի (Isola di San Lazzaro degli Armeni) կամ Սուրբ Ղազար կղզին է։ Հայերի ներկայությունը Եվրոպայում տարածվում է Լոնդոնից մինչև Լարնակա, Լիսաբոնից մինչև Լվով։ Մխիթարյան միաբանությունն այդ ժառանգության առավել վառ օրինակներից է։ 2017-ին կլրանա Եվրոպայի խորհրդանիշներից մեկը հանդիսացող քաղաքում մխիթարյանների ներկայության 300 տարին, գրում է Նովոստի Արմենիան Euronews-ի վրա հղումով։ Կղզին մխիթարյանների տունը դարձավ, երբ ականավոր գրող ու թարգմանիչ Մխիթարը իր հետնորդների հետ 1717-ին հեռացավ Կիլիկիայից՝ փախչելով օսմանների հետապնդումներից: Նա Վենետիկ տեղափոխվեց և նոր վանք հիմնեց: Վենետիկում Մխիթարին հաջողվեց մի փոքր կղզի նվեր ստանալ, որտեղ էլ նա իր հետնորդների հետ միասին վերականգնեց հայկական եկեղեցու ավերակներն ու վանք կառուցեց, որը ժամանակի ընթացքում դարձավ հայ մշակույթի կենտրոններից մեկը: Մխիթարի ստեղծած միաբանությունը կրում է Մխիթարյան անվանումը։ Մխիթարյանականները մեծ դեր խաղացին հայ բանասիրության և եկեղեցական գրականության զարգացման մեջ։ «Դարեր շարունակ մխիթարյանները մեծ ազդեցություն են ունեցել Եվրոպայում գիտության և տպագրության զարգացման վրա: Նրանց գործունեությունը մեծ նշանակություն է ունեցել հայ ազգի համար: Մասնավորապես, նրանք շատ բան են արել հայոց լեզվի և հայ ինքնության զարգացման համար: Հենց մխիթարյաններն են առաջինը հրապարակել հայոց լեզվի արդիական բառարաններ: Մինչ օրս նրանց հիմնած վանքում հայալեզու գրքեր են հրատարակվում, առնվազն տարեկան մեկ այդպիսի գիրք»,-նշել է ռեպորտաժի հեղինակ Նարեկ Սեֆերյանը»: Հոդվածում մեջբերվում է հայր Սերոբ Ջամուրլյանի խոսքը, որը նշել է, որ մխիթարյանների միաբանությունը միշտ հայկական աշխարհը Եվրոպային կապող կամուրջ է եղել գիտության և հոգևորականության առումով, ինչպես նաև կամուրջ Արևելքի և Արևմուտքի ունիվերսալ մարդկային արժեքների միջև: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |