«Հայկական միրգ. ծաղկից մինչև պտուղ» ցուցահանդեսը` անտառների և ծառի համաշխարհային օրվա առթիվ![]() 22 մարտի 2017 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Անտառների և ծառի համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում բացվել է ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդատու, ագրոէկոլոգ-լուսնակարիչ Գալուստ Նանյանի «Հայկական միրգ. Ծաղկից մինչև պտուղ» լուսանկարչական ցուցահանդեսը: Հեղինակի խոսքով ցուցահանդեսը բացվում է երկրորդ անգամ և այս անգամ ավելի երկար ժամանակով կցուցադրվի: «Լուսանակարներն արել եմ ՀՀ-ի բոլոր մարզերում, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանում: Օրինակ՝ մարտին նկարել եմ ծիրանենու ծաղիկը, սպասել մինչև այն պտղակալի, հասունանա, որ պտուղը նկարեմ: Օրինակ` զկեռի համար հասել եմ «Շիկահող» պետական արգելոց, իսկ մասուրը նկարելու համար` «Արևիկ» ազգային պարկ: Լուսանկարների 30%-ը նկարել եմ մեր այգում (Էջմիածնի շրջան)»,- ասել է Նանյանը և հավելել. «Գլխավորը ծաղիկները չեն, այլ այն պտուղները, որոնք արդյունքում առաջանում են։ Ինչպես և մարդու մեջ. ոչ թե երեխան է կարևոր, այլ թե ինչպիսի մարդ կդառնա նա ապագայում։ Ահա այս միտքն էի ուզում փոխանցել»: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հասարակական տեղեկատվության դեպարտամենտի ղեկավար Արմինե Հալաջյանի խոսքով, անտառների ու ծառերին պետք է հնարավորինս խնամքով վերաբերվել, որպեսզի դրանից չտուժեն բնությունն ու մարդիկ: Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 10-ը։ Ցուցահանդեսի բացումից հետո Նանյանը նաև բնապահպանական դասընթացով հանդես է եկել Արարատի մարզի Արգավանդ գյուղի հանրակրթական դպրոցի աշակերտների համար: Թեման եղել է ոչ միայն Հայաստանի անտառները, այլ նաև բնության հատուկ պահպանվող տարածքները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |